Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Վարչապետի մասնակցությամբ կայացել է Բագրատաշեն բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունը
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բագրատաշեն բնակավայրում ներկա է գտնվել «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: 1293քմ ընդհանուր մակերեսով մսուր-մանկապարտեզը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։

Ծրագրի իրագործման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 919 մլն դրամ: Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ իրականացվել է նաև տարածքի բարեկարգում, տեղադրվել են 20 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչ։ Կառուցվել է ապաստարան, ոռոգման համակարգ, մոտ 1000 քմ խաղահրապարակ՝ արհեստական խոտածածկույթով։









