-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինական խորհրդի նիստում քննարկվել են ոլորտի կանոնակարգման նոր գաղափարներ
Քաղաքաշինության կոմիտեում կայացել է քաղաքաշինական խորհրդի նիստ։ Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել են ոլորտը կանոնակարգող իրավական մի քանի ակտերում փոփոխություններ կատարելու, ընթացակարգերը պարզեցնելու կոմիտեի առաջարկները, որոնց վերաբերյալ ծավալվել է մասնագիտական քննարկում։

Ներկայացվել է նաև բակային տարածքների կազմակերպման ուղեցույց մշակելու կոմիտեի նախաձեռնությունը, ուղեցույցի նախնական կառուցվածքը՝ մասնագետների կարծիքների ամփոփմամբ այն ամբողջացնելու նպատակով։

Անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ տարածքային և ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության մշակմանը՝ կարևորելով մասնագիտական լայն շրջանակի ներգրավումը և քաղաքաշինական հարցերի վերաբերյալ խորհրդի անդամների առաջարկների ներկայացումը։

Խորհրդի անդամների ուշադրությանն են ներկայացվել ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի երիտասարդ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի 3 մասնակիցների առաջարկները Երևանի քաղաքային պլանավորման և զարգացման վերաբերյալ։


