Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մասնակցել է «Կառուցապատման մարտահրավերները և զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մասնակցել է «Կառուցապատման մարտահրավերները և զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել էր Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ նորաբաց «Այգի» բիզնես կենտրոնում։
Միջոցառմանը ներկա էին նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, խորհրդական Հովսեփ Հովեյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՊԵԿ նախագահի տեղակալներ Վրեժ Մխիթարյանն ու Համլետ Սահակյանը, Երևան համայնքի ու այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, կառուցապատման և հարակից ոլորտների գործարարներ, հյուրեր։

Քննարկվել են կառուցապատման ոլորտի զարգացման հեռանկարները և առկա խնդիրները՝ կարևորելով պետություն-մասնավոր երկխոսությունը, հատկապես՝ Քաղաքաշինության կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի:

Ողջույնի խոսքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեն մշտապես պատրաստ է լսել և համատեղ կյանքի կոչել ոլորտի զարգացանը նպաստող առաջարկները։ «Ոլորտը ոչ միայն չի դադարելու կառավարության ուշադրության կենտրոնում լինել, այլև առաջիկայում նախատեսվող նոր ծրագրերը գործունեության լայն դաշտ են բացելու կառուցապատողների համար»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ նման քննարկումներն ու համաժողովները շարունակական կլինեն և կարևոր դեր կզբաղեցնեն կառուցապատման ոլորտի հետագա զարգացման գործում։




