Горячая линия (+374 11) 62-17-69
Тип шрифта
Цвет сайта
Горячая линия Порядок подачи заявок

Новости

 News photos 2026/AYC ARAGACOTN234/1-65302_b.jpg
Վարչապետն Արագածոտնի մարզում ծանոթացել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված ծրագրերին
22.04.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի և Շիրակի մարզեր կատարած այցի ընթացքում ծանոթացել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված ծրագրերին:

Подробнее
 News photos 2026/Text-Energy_efficiency-closing/1_SNM4570.JPG
Ամփոփվել են ՄԱԶԾ-ի էներգաարդյունավետության խթանմանն ուղղված ծրագրի արդյունքները
21.04.2026

Ավարտվել է Հայաստանում էներգաարդյունավետության խթանմանն ուղղված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ շուրջ մեկ տասնամյակ իրականացված նախաձեռնությունը։

Подробнее
 News photos 2026/Artur Abrahamyani mankapartez/1-65110_b.jpg
Վարչապետը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը
20.04.2026

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ բռնցկամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։

Подробнее
 News photos 2026/AYC SYUNIQ/1.jfif
Ուսանողները ՏԿԵ նախարարի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ այցելել են Սյունիքի մարզ
18.04.2026

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համատեղ ՃՇՀԱՀ-ի և հայաստանյան մի քանի այլ բուհերի ուսանողների համար կազմակերպել էին ճանաչողական այց Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին: 

Подробнее
 News photos 2026/AYC SASNASHEN/1.jpeg
Ներքին Սասնաշենի դպրոցի շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպով
17.04.2026

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակ՝ դիտարկելու կատարված աշխատանքները։

Подробнее
 News photos 2026/Text-Ayc-Alagyaz/1.jpg
Համատեղ շրջայց՝ Ալագյազի նորակառույց մանկապարտեզ
16.04.2026

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը շրջայց են կատարել Արագածոտնի մարզի Ալագյազի նորակառույց մանկապարտեզ։ Նրանց ուղեկցել են կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, վարչության մասնագետները և շինարարական ու տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները։

Подробнее