News
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի թեժ գիծը, որը վերջին ամիսներին աշխատում էր տեխնիկական խնդիրներով և որոշ դեպքերում դժվար հասանելի էր, այսուհետ գործում է բնականոն և լիարժեք ռեժիմով։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով WhatsApp հավելվածում դարձյալ բացվել են կեղծ օգտահաշիվներ։ Կոմիտեի նախագահի լուսանկարների օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարներից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Նիստին հրավիրված է եղել ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։
Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունի համայնքում այցելել է Աստղաձոր բնակավայրի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ նորակառույց մսուր-մանկապարտեզ։ Մանկապարտեզը կառուցվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է կոմիտեի համակարգմամբ ծրագրեր իրականացնող շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նա ներկայացրել է հիմնական սկզբունքները, որոնք առաջիկայում առաջնորդող են լինելու քաղաքաշինական ծրագրերն իրագործելիս։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Հայաստանի ճարտարապետների պալատում հանդիպել են քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ուսանողներն ու դասախոսները։