News
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մասնակցել է «Կառուցապատման մարտահրավերները և զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել էր Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ նորաբաց «Այգի» բիզնես կենտրոնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր կատարած այցի ժամանակ ծանոթացել է իրականացված և ընթացիկ ծրագրերին: Կոտայքի մարզում վարչապետն այցելել է Հրազդանի «Մոդուլային» տիպի 144-տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, որը կառուցվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 929 մլն դրամ է։
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում մարզական կառույցների վերաբերյալ քննարկման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է կոմիտեի համակարգմամբ իրականացվող շինարարական մի քանի ծրագրերի ընթացքը։
Քաղաքաշինության կոմիտեի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ կազմակերպվել է շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության վերաբերյալ աշխատաժողով։ Նպատակն է քննարկել ՀՀ-ում գործող էներգաարդյունավետությանն առնչվող իրավական կարգավորումներն արդիականացնելու, շինարարական նորմեր մշակելու հնարավորությունը` դիտարկելով Մոլդովայում ԵՄ շենքերի էներգախնայողության ուղեցույցի (EPBD) ներդրման փորձը։
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են աշխարհահռչակ «BIG» («Bjarke Ingels Group») ճարտարապետական կազմակերպության և «Այբ» դպրոցի ու հիմնադրամի պատվիրակությանը։ Նախատեսվում է «Այբ» կրթական ավանի տարածքում կառուցել նոր մասնաշենք, ուստի ծրագրի մեկնարկային փուլում կազմակերպվում են հանդիպումներ ոլորտի լիազոր մարմինների հետ։
Երևանում սեպտեմբերի 5-7-ն անցկացվել է «TOON EXPO YEREVAN 2025» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։