News
Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է կապալառու կազմակերպություններին կատարել շինարարական ծրագրերի ավարտից հետո ստանձնած պարտավորությունները, և եթե երաշխիքային ժամկետում ի հայտ կգան խնդիրներ, վերացնել դրանք, այլապես կոմիտեն կկիրառի օրենքով նախատեսված ողջ գործիքակազմը:
Կառուցապատողների հայկական ասոցիացիան և Իրաքի կապալառուների ֆեդերացիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի շրջանակում։
Երևանում տեղի է ունեցել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար այլ անձինք։ Միջոցառմանը մասնակցել է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և տեղակալ Նունե Պետրոսյանը մասնակցել են «Մերիդիան» էքսպո կենտրոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած շրջայցին։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական այցն է կատարել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներում։
Հայաստանը և Իրանը ստորագրել են քաղաքաշինության ու շինարարության ոլորտներում համագործակցության մասին հուշագիր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում: