News
Շինարարական հրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն ունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններին։ Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում
Կառավարությունը հուլիսի 17-ի նիստում ընդունել է որոշում, որով վերաբաշխման միջոցով գումար կհատկացվի մի շարք կրթական ավարտված և ավարտական փուլում գտնվող, նոր մեկնարկող և ընթացող օբյեկտների շինարարական աշխատանքների, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի պայմանագրերի ֆինանսավորման համար:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել կոմիտեի համակարգմամբ կառուցված կամ վերակառուցված դպրոցների մարզադահլիճներ՝ դիտարկելու շենքերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև հետևել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի ընթացքին։
Կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է՝ քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում ներառված կառուցապատման թույլտվություններին առնչվող գործառույթներն առանձնացվել են և գործում են նոր` urban-permits.e-gov.am հղումով։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Վրաստանի Ստեփանծմինդա քաղաքում մասնակցել է վրացական ազգային քաղաքաշինական երկրորդ