1) Համակարգում է Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները:
2) Համակարգում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների կազմման աշխատանքները:
3) Համակարգում է ՀՀ ճարտարապետների պալատի և ՀՀ շինարարների միության հետ շինարարության բնագավառում համագործակցության աշխատանքները։
4) Համակարգում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում քաղաքաշինական, կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքները։
5) Համակարգում է Կոմիտեի կողմից բյուջետային ծախսերի իրականացման գործընթացը:
6) Համակարգում է Կոմիտեի ֆինանսական պարտավորությունների և հիմնական միջոցների կառավարման գործընթացը:
7) Համակարգում է Կոմիտեի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը:
8) Համակարգում է Կոմիտեի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները:
9) Համակարգում է Կոմիտեում աշխատանքային և քաղաքացիական ծառայության օրենսդրության կարգավորման ոլորտին առնչվող պահանջների կատարման աշխատանքները:
10) Համակարգում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի (աշխատատեղի նկարագրերի) կազմման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու աշխատանքները:
11) Իրականացնում է գնման գործընթացի պատվիրատուի ղեկավարին վերապահված լիազորությունները, համակարգում է գնումների գործընթացի կազմակերպման աշխատանքները:
12) Մասնակցում է քաղաքաշինության ոլորտի զարգացումն ապահովող ու գործունեությունը կարգավորող oրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին: