Департамент архитектуры и градостроительства

Левон Аракелян

Левон Аракелян

Биография

Վարչությունը բաղկացած է երկու բաժիններից.

1. Ճարտարապետության բաժին (հեռ.՝ 011-62-17-59)

2. Քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժին (բաժնի պետ՝ Լիլիթ Պալյան, հեռ. 011-62-18-14 )

Վարչության կազմում գործող ճարտարապետության բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

  • մշակում է ճարտարապետության բնագավառի պետական քաղաքականության հիմնադրույթները, բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև բնակավայրերի պատմաճարտարապետական միջավայրի քաղաքաշինական վերականգնման ու զարգացման ծրագրերը, իրականացնում է դրանց մոնիթորինգը.
  • մշակում է Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը և ներդրումային նախաձեռնությունների խրախուսմանն ուղղված ծրագրեր.
  • քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվություններիտրամադրման գործընթացում համակարգում է արտաքին փաստաթղթաշրջանառությունն իրականացնող էլեկտրոնային ինստիտուցիոնալ ցանցը, ապահովում է դրա անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումը.
  • կազմակերպում է պետական համալիր փորձաքննություն իրականացնող փորձաքննական հանձնաժողովի աշխատանքները.
  • կազմակերպում և իրականացնում է ճարտարապետական մրցույթներ՝ քաղաքաշինական օբյեկտների լավագույն ճարտարապետական լուծումների ընտրության նպատակով, ինչպես նաև ճարտարապետության բնագավառում իրենց վաստակով նշանավոր անձանց պետական պարգևների, պատվավոր կոչում­ների ներկայացման և մրցանակների շնորհման գործընթացը․
  • մշակում է քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների զարգացման ծրագրեր, առաջարկություններ է ներկայացնում այդ օբյեկտների տարածքների առանձնացման և դրանցում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգի վերաբերյալ․
  • մասնակցում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում ներդրումային կառուցապատման ծրագրերի մշակման աշխատանքներին, խորհրդատվություն է տրամադրում և աջակցում խոշոր ներդրումային կառուցապատման ծրագրերի իրականացմանը, մեթոդական, մասնագիտական օգնություն է ցուցաբերում հանրապետության մարզերում քաղաքաշինական ծառայություններին․
  • իրականացնում է քաղաքաշինական տեղեկատվական համակարգի ձևավորումը, Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումն ու կադաստրային տվյալների ամփոփումը և իրականացնում է քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը․
  • կազմակերպում է շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի ու փորձարարական նախագծերի մշակման աշխատանքները.
  • համակարգում է Կոմիտեի ենթակայության տակ գտնվող թանգարանների աշխատանքային գործունեությունը, դրանց վերարտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծումը և զարգացումը.
  • քաղաքաշինության բնագավառում գործարար միջավայրի բարելավման և ներդրումային նախաձեռնությունների խրախուսման նպատակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի կատարելագործում.
  • քաղաքաշինական տեղեկատվական համակարգի ձևավորում, Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարում ու կադաստրային տվյալների ամփոփում, բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան (կատեգորիա) ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն, քաղաքաշինական գործունեության մոնիթորինգ․
  • մասնակցում է ճարտարապետական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակմանը և է այլ գերատեսչություններից ստացված իրավական ակտերի վերաբերյալ կարծիքների նախապատրաստմանը,
  • մասնակցում է ԱՊՀ և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ ճարտարապետության վերաբերյալ Կոմիտեի համագործակցության աշխատանքներին,
  • բնագավառին առնչվող ցուցահանդեսների, մցույթների, համաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքները,
  • ապահովում է Կոմիտեի քաղաքաշինական խորհրդի, ինչպես նաև «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» և «Ալեքսանդր Թամանյանի» գերատեսչական ոսկե մեդալների շնորհման հանձնաժողովների բնականոն աշխատանքները,
  • ուսումնասիրում և ներկայացնում է կարծիքներ ՀՀ համայնքների քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում նախատեսվող կառուցապատման առաջարկությունների վերաբերյալ,
  • ապահովում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորմանն ուղղված իրավական և կազմակերպչական հարցերի, նախագծային փաստաթղթերի քննարկումների կազմակերպումը Կոմիտեի Նախագահին կից կոլեգիայի ու Կոմիտեի քաղաքաշինական խորհրդի նիստերում,
  • իրականացնում է բնագավառին առնչվող իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ։

 

Վարչության կազմում գործող քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժինը․

  • մշակում է քաղաքաշինության, տարածական պլանավորման և զարգացման բնագավառի oրենքների և այլ իրավական ակտերի նախագծեր, իրականացնում է իրավական ակտերի կիրառման պրակտիկայի ընդհանրացում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետու­թյան կառավա­րության քննարկմանն է ներկայացնում դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ,
  • հետազոտում և վերլուծում է հանրապետությունում քաղաքաշինական իրադրությունը և զարգացման միտում­ները, նախանշում է բարելավման ուղղությունները, մշակում է քաղաքաշինության բնագավառում հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածական զարգացման, նպատակային ու հատուկ, միջնաժամկետ և երկարա­ժամկետ ծրագրեր ու հայեցակարգեր,
  • համակարգում է ազգային և տարածաշրջանային (միկրոտարածաշրջանային) մակարդակների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները, իրականացնում է նշված փաստաթղթերի դրույթների և առկա իրավիճակի մոնիթորինգը,
  • սահմանված կարգով համակարգում է համայնքների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու գործընթացը,
  • մշակում է քաղաքաշինական և բնական լանդշաֆտների ներդաշնակեցման ծրագրեր, տարածական պլանավորման նորմեր ու կանոններ, տարբեր գործառնական տարածքների քաղաքաշինական և լանդշաֆտային չափորոշիչներ.
  • իրականացնում է միջոցառումներ՝ տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման մեթոդաբանության կատարելագործման վերաբերյալ, աջակցում է տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքների գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի և զարգացման ծրագրերի մշակման հարցերում․
  • կազմակերպում է բնակավայրերի կայուն զարգացման ծրագրեր, ներկայացնում է առաջարկություններ քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման վերաբերյալ, այդ տարածքների քաղաքաշինական վերազարգացման ծրագրերի, առանձին հողահատկացումների վերաբերյալ առաջարկությունների քննարկմանը և նախապատրաստում եզրակացություն, համակարգում է հատուկ կարգավորման օբյեկտների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործընթացը,
  • տրամադրում է կարծիքներ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շրջանակներում քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ
  • ապահովում է Կոմիտեի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության հողային պաշարների պետական կառավարմանը.
  • ըստ անհրաժեշտության մշակում է հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն, գործառնական այլ համա­կարգերի տարածքային կազմակերպման, ինչպես նաև արտադրական կարողություն­ների, ինժեներական, տրանսպորտային, կոմունալ և սոցիալական ենթա­կառուց­վածքների տեղաբաշխման, պատմամշակութային ու բնության հատուկ պահպանվող տարածքներ ներառող տարածական պլանավորման փաստաթղթերը.
  • ապահովում է Կոմիտեի մասնակցությունը այլ պետությունների և տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս, մասնակցում է Միացյալ Ազգերի Կազմակերպության կայուն զարգացման Նոր Օրակարգի և դրանով սահմանված նպատակների, ՄԱԿ-ի Հաբիթաթի Նոր քաղաքային օրակարգի իրագործմանը, Եվրոպայի խորհրդի տարածական/ռեգիոնալ պլանավորման համար պատասխանատու նախարարների կոնֆերանսի աշխատանքներին, Համաշխարհային բանկի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև  քաղաքաշինության ոլորտին առնչվող այլ ծրագրերին, համակարգում է Հայաստանի Հանրապետությունում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործմանն ուղղված միջոցառումները.
  • մասնակցում է բնակավայրերի հողերի օգտագործման, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողերի քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի մշակման աշխատանքներին.
  • մշակում է ծրագրեր, ուղղված քաղաքների էկոլոգիական վիճակի բարելավմանը, շրջակա միջավայրի վրա ուրբանիզացիայի բացասական հետևանքների նվազեցմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացմանը.
  • մշակում է Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծերի (ազգային մակարդակ) և Հայաստանի Հանրապետության մարզերի (տարածքային/ռեգիոնալ մակարդակ), ինչպես նաև մեկից համայքնների տարածքներ ընդգրկող (միկրոռեգիոնալ մակարդակ) տարածքային հատակագծման նախագծերը և դրանց հաստատումից հետո իրականացնում է մոնիթորինգ.
  • մասնակցում է տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային ծրագրերի կազմման  աշխատանքներին, ինժեներատրանսպորտային ուղեգծերի ընտրությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է կարծիք դրանց կառուցվածքների և սպասարկման օբյեկտների տեղադրման վերաբերյալ.
  • իրականացնում է բնագավառին առնչվող իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ․
  • oրենuդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նախապատրաստում է համապատասխան եզրակացություն քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման առաջարկների վերաբերյալ։