Департамент лицензирования

Ншан Епремович Мартиросян

Ншан Епремович Мартиросян

Биография
  1. Լիցենզավորում և Որակավորում

1) Լիցենզավորման և հավաստագրման հայտերի ընդունում, ուսումնասիրում.

2) Լիցենզիաների և ներդիրների տրամադրման գործընթացի ապահովում.

3) Լիցենզավորման և որակավորման հանձնաժողովների համակարգում.

4) Շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման և հավաստագրման հնգամյա ժամանակացույցի նախագծի կազմում.

5) Ապահովում է շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպումը, մասնակցության հայտերի ընդունումը և իրականացնում է համապատասխան ուսումնասիրություն, տալիս է եզրակացություններ.

6) Հսկողություն է իրականացնում շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների պատշաճ իրականացման նկատմամբ.

7) Իրականացնում է մասնագետների հավաստագրման գործընթացի կազմակերպում և հավաստագրերի հաստատման ներկայացում.

8) Համակարգում է թեստավորման աշխատանքները.

9) Իրականացնում է լիցենզավորման և հավաստագրման գործընթացի շրջանակներում բողոքների վերլուծություն և բողոքարկման հանձնաժողովի քննարկումների կամ լսումների ապահովում.

10) Պատվիրատու կազմակերպությունների կողմից ներկայացված միջնորդության հայտի ուսումնասիրում և Օտարերկրյա կազմակերպություններին քաղաքաշինության գործունեության թույլտվության տրամադրման գործընթացի ապահովում.

11) Տեսչական մարմիններից ստացված միջնորդությունների ուսումնասիրում և որոշումների նախապատրաստում.

12) Ներգրավված է բարձրագույն վարկանիշավորման հայտ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների որակի գնահատման, մասնագիտական և էթիկայի հանձնաժողովների, մոնիթորինգի իրականացման աշխատանքներում.

13) Հրամանների, գրությունների, իրավական ակտերի, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախագծերի պատրաստում.

14) Մշակում է հայտարարության տեքստերը և իրականացնում է հրապարակումների http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև ապահովում է հետադարձ կապ լիցենզավորված քաղաքաշինության սուբյեկտների հետ.

15) Լիցենզավորման և հավաստագրման հայտերի վարույթների շրջանակներում գրանցամատյաններից տեղեկություններ (քաղվածքներ) է ստանում և վարույթի արդյունքում կայացրած որոշումները ներկայացնում է համապատասխան ռեգիստրի գրանցման.

16) Համապատասխան ռեգիստրի կողմից գրանցամատյաններում առկա տեղեկությունների փոփոխությունների տրամադրման (պետական տուրքի չվճարում, հաշվետու ժամանակաշրջանում հաշվետվություն չներկայացնելու, կազմակերպությունից մասնագետի բացակայության դեպքերում) հիման վրա իրականացվում է լիցենզիաների՝ ներդիրների, հավաստագրերի կասեցման, դադարեցման և կասեցման վերացման գործընթացներ.

17) Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորմանը վերաբերող հարցերի շուրջ իրականացնում է խորհրդատվություն.

18) Մշակում է լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության և մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևեր, քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտներում աշխատանքների և ծառայությունների իրականացման գործելակարգեր:

19) Մշակում է պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրերը.

20) Մշակում է մասնագիտական, Էթիկայի և որակի գնահատման hանձնաժողովների, աշխատակարգը, անդամների ընտրության և գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը:

  1. Վարկանիշավորում և որակի գնահատում (ռեգիստր)

1) Հաշվետվությունների ընդունում և մուտքագրում գրանցամատյանում․

2) ՇՄԶ կրեդիտավորված մասնագետների և լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վերաբերյալ դիմումների ընդունում և տվյալների հավաքագրում․

3) Լիցենզավորված անձանց և ՇՄԶ հավաստագրված մասնագետների, գրանցամատյանի վարումը, և օրենքով նախատեսված դեպքերում տվյալների փոխանցումն ապահովում․

4) Մոնիթորինգի իրականացում (ուսումնասիրություն, վերլուծություն, կանխատեսում)․

5) Մշակում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչների նախագիծը.

6) Վարկանիշավորման իրականացում (տվյալների հավաքագրում, քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից սահմանած չափորոշիչներին համապատասխան որակի գնահատում, վերլուծություն և արդյունքների գրանցում).

7) Ստորաբաժանման ղեկավարին հաղորդագրություն է ներկայացնում համապատասխան ոլորտի մասնագետների հավաստագրերը և քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաները և (կամ) ներդիրները կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ․

8) Տեղեկանքներ է տրամադրում համապատասխան հանձնաժողովներում քննարկման ներկայացված հարցերի վերաբերյալ․

9) Համակարգում է բարձրագույն վարկանիշավորման նպատակով կազմավորված որակի գնահատման հանձնաժողովի գործունեությունը․

10) Ներգրավված է լիցենզավորման, մասնագիտական և էթիկայի հանձնաժողովների, մոնիթորինգի իրականացման աշխատանքներում.

11) Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման վերաբերող հարցերի շուրջ իրականացնում է խորհրդատվություն.

12) Մշակում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների գործառույթներին առնչվող իրավական ակտեր.

13) էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ ապահովում է որակի գնահատման չափորոշիչներին համապատասխան բարձր, միջին և ցածր աստիճանների վարկանիշավորումը՝ ինքնաշխատ եղանակով.

14) Սահմանված վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգին համապատասխան իրականացնում է քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց և ՇՄԶ հավաստագրված մասնագետների աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատում և մոնիթորինգի իրականացում.

15) Օրենքով սահմանված կարգով հաստատման է ներկայացնում գրանցամատյանից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկի ՀՀ կառավարության որոշման նախագիծը: