Վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերի նախագծերի մշակում և կազմում.
2) Կոմիտեի այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական կարծիքների տրամադրում.
3) Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններում օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեի և աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի շահերի ներկայացում.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարչական վարույթ հարուցելու, վարույթ իրականացնելու համար անհրաժեշտ գրությունների, իրավական ակտերի նախագծերի կազմում և վարչական բողոքների քննարկում.
5) Կոմիտեի անունից կնքվող գնման պայմանագրերի նախագծերի ՀՀ օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ կարծիքի ներկայացում.
6) Կոմիտեի կնքած պայմանագրերի հաշվառման և պահպանման աշխատանքների իրականացում.
7) հակակոռուպցիոն ծրագրերի իրականցման նպատակով որպես պատասխանատու ստորաբաժանում աշխատանքների կազմակերպում: