Գնման գործընթաց

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից գնումների գործընթացը իրականացվում է գնումների մասին ՀՀ օրենսդրության, այդ թվում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային  ձևով գնումների կատարման» կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Գնումների համակարգի և ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր է նաև ստանալ www.gnumner.am և www.armeps.am կայքերից: