Կենսագրություն
Ծնվել է 1979թ. հունիսի 16-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում
Կրթություն
- 1996-2001թթ. Երևանի ճարտարապետութան և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) տրանսպորտային շինարարության ֆակուլտետ, ճարտարագետի որակավորում
- 2001-2004թթ. ԵՃՇՊՀ ասպիրանտուրա, տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
- 2003-2004թթ. Փարիզի ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց (Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից անցկացված մրցույթի հաղթող)
- 2008թ. Դոցենտի գիտական կոչում
- 2013թ. Տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
- 2019թ. Պրոֆեսորի գիտական կոչում
Աշխատանքային գործունեություն
- 2002-2003թթ. «Արցախճան» նախագծային ինստիտուտի ճարտարագետ
- 2004-2006թթ. ԵՃՇՊՀ տրանսպորտային շինարարության ֆակուլտետի դեկանի տեղակալ
- 2004թ.-իցԵՃՇՊՀ ՇՄ և ԵԿ ամբիոնի դոցենտ
- 2006-2014թթ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) աշխատակազմի ղեկավար
- 2014-2019թթ. ՃՇՀԱՀ ռեկտորի առաջին տեղակալ-պրոռեկտոր
- 2017-2018թթ. 2017 թ. մայիսից 2018 թ. փետրվար՝ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ
- 2019-2020թթ. ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
- 2020-2024թթ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր
- 2024թ. Մարտի 21-ին նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Այլ տվյալներ
Հեղինակել է 2 դասագիրք և մեթոդական 6 ձեռնարկ, 46 գիտական հոդված, որոնցից 16-ը` արտասահմանյան գիտական պարբերականներում:
Մասնակցել է հայաստանյան և արտասահմանյան բազմաթիվ գիտաժողովների։
2012թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով։
2015թ. պարգևատրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ոսկե մեդալով։
2016թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
2021թ. պարգևատրվել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների։