Նորություններ
Բնակարանների վիճակահանություն Գյումրիում
05.09.2012
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ հուլիսի 27-ին Գյումրիի թիվ 21 դպրոցում կայացել է Գյումրիում կառուցվող բազմաբնակարան շենքերի 1756 բնակարաններից նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 92 հատ (60 հատ` մեկ, 26 հատ` 2 եւ 6 հատ 3 սենյականոց) բնակարանների բաշխման վիճակահանությունը:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գյումրիում բաշխվեց 586 հատ մեկ սենյականոց բնակարան
05.09.2012
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին Գյումրիում կայացած “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի 640 մեկ սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանության արդյունքում բնակարան ստացան վիճակահանությանը մասնակցող 586 ընտանիք:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բացվեց Ճապոնացի ճարտարապետների ցուցահանդեսը
05.09.2012
Հուլիսի 17-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում բացվեց “Ցուցահանդես «Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները” խորագրով շարժական ցուցահանդեսը:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Այց` Լոռու մարզ, ծանոթություն` գյուղական բնակավայրերի շինարարությանը
05.09.2012
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի հուլիսի 13-ի, հերթական աշխատանքային այցը` Լոռու մարզ էր: Վանաձորում, նախարար Սամվել Թադեւոսյանի նախագահությամբ կայացավ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ քաղաքաշինության նախարարն ընդունեց ԱԶԲ ներկայացուցչին
05.09.2012
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, հուլիսի 11-ին, ընդունեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` մեր երկրում մշտական առաքելության ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլի գլխավորությամբ:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Այցելություն Իրանի Իսլամական Հանրապետություն
05.09.2012
2012 թվականի հուլիսի 2-4-ը Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում տեղի է ունեցել Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսյան <<Քաղաքային անբարեկարգ բնակավայրերի բարեկարգում>> մասնագիտացված աշխատանքային խմբի առաջին նիստը, որին մասնակցել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության պետ Կարեն Մխոյանը
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ