Горячая линия (+374 11) 62-17-69
Тип шрифта
Цвет сайта
Горячая линия Порядок подачи заявок

Часто Задаваемые Вопросы


  • Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնել հայտ «Առցանց դիմումներ» բաժնում։ Համակարգ հնարավոր է մուտք գործել նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) օգնությամբ: Mobile ID հնարավոր է կարճ ժամանակում ձեռք բերել՝ պարզապես դիմելով սպասարկող բջջային օպերատորին։

  • Մասնագետները, ըստ աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի և բարդության, ստանում են համապատասխան՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հավաստագիր՝ կախված քաղաքաշինական օբյեկտների և աշխատանքների ռիսկայնության աստիճանից (մանրամասները՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հոդված 11.1-ում): Իսկ ռիսկայնության աստիճանները նկարագրված են ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի N 596-Ն որոշման 4-րդ գլխում և N4 հավելվածում։ 

  • Պետք է ներկայացնել՝
    • տվյալ մասնագիտությամբ հայտատուի փորձը հավաստող փաստաթղթեր՝ համակարգ ներբեռնելով կատարված առնվազն 1 աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և իրավահաստատող այլ փաստաթղթերի բնօրինակների սքանավորված տարբերակները:
    Գործունեության տեսակին, ենթատեսակին և կարգին համապատասխան մասնագիտությունները ներկայացված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի N 15-Ն հրամանի N 2 հավելվածի 5-րդ կետի աղյուսակում:
    • աղյուսակում նշված մասնագիտությամբ առնվազն բակալավրի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճանը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)։

  • Հայտատուն կարող է կցել գործատուի տրամադրած տեղեկանքն առ այն, որ տվյալ մասնագետը ներգրավված է եղել ներկայացված շինաշխատանքներում և հանդիսացել պատասխանատու մասնագետ, ինչպես նաև՝ այլ փաստաթղթեր։

  • Այո՛։ Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության 1-ից ավելի ոլորտներում։ Յուրաքանչյուրի դեպքում պետք է ներկայացնել առանձին հայտ։ 

  • Ոչ, պարտադիր չէ, մասնագետների ընտրությամբ է:
  • Այս դեպքում մասնագետը պետք է ներկայացնի 3-րդ պատասխանում նշված փաստաթղթերը՝ հետևյալ տարբերությամբ․
    • բակալավրի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում՝ 5 տարվա ընթացքում կատարված աշխատանքները (մեկական օրինակ՝ յուրաքանչյուր կազմակերպությունում կատարած աշխատանքից),
    • մագիստրոսի որակավորման աստիճան կամ ԽՍՀՄ տարիներին ստացած որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում՝ առնվազն 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքները (մեկական օրինակ՝ յուրաքանչյուր կազմակերպությունում կատարած աշխատանքից)։
  • Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը և  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կիրարկումն ապահովվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության  հետևյալ որոշումներով՝

    1. ՀՀ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշում:

    2. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի  «Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և պատասխանատու մասնագետների հավաստագրման անցումային կարգը հաստատելու մասին » N 15-Ն հրաման:

    3. ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի  «Քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N1615-Ն որոշում:

    4. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի  «Քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները և շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող կրեդիտների քանակը և դրանց շնորհման չափորոշիչները հաստատելու մասին» N 06-Ն հրաման:

  • Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝

    1. 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի) 
    2. 1-ին կամ 2-րդ դասի Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն 
    3. 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի Շինարարության իրականացում 
    4. 1-ին կամ 2-րդ դասի Շինարարության որակի տեխնիկական հսկողություն 
    5. 1-ին կամ 2-րդ դասի Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում:
  •  Շինարարության թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է կառուցապատողի` ինչպեu նոր կառուցապատման նպատակով տրամադրված հողամաuում, այնպեu էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը:
    Քանդման թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է uեփականատիրոջ կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձի` շենքերն ու շինությունները քանդելու իրավունքը:

    /ՀՀ կառավարության 19.03.2015թ. «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին N 596-Ն որոշում»/
  • Քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը  սահմանված է  ՀՀ կառաարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N1615-Ն որոշմամբ:

    /30.05.2001թ. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, 10-րդ հոդված, 1-ին կետի 22-րդ ենթակետ