Новости
Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստումն սկսված է։ Քաղաքաշինության կոմիտեի հայտարարած ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ են իրականացնում երկու կազմակերպություն:
Առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Արարատի մարզի շինհրապարակներ:
Առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել գոյություն ունեցող կամուրջների վերակառուցման և հիմնանորոգման համալիր ծրագիր, որի վերաբերյալ նախագիծը մշակել է Քաղաքաշինության կոմիտեն՝ համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների ցանկերը, դրանց վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագիրը ու կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեում անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շրջայց են կատարել Մարալիկի N 1 դպրոց։
Պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական շրջայցն է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ։