Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) նախապատրաստում է Կոմիտեի նախագահի և Գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը,
2) իրականացնում է կոմիտեի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքները, ներկայացնում Կոմիտեի քաղաքացիական ծառայողների պաշտոններրի անձնագրերը (աշխատատեղի նկարագրերը), դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավական հիմքերի առաջացման դեպքում ներկայացնում է հիմնավորված առաջարկություններ,
3)իրականացնում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում Կոմիտեի քաղաքացիական ծառայության գրանցամատյանի և կադրերի ռեզերվի վարման աշխատանքները,
4) ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի կադրային, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների հոսունության կանխման վերաբերյալ,
5) ամփոփում է Կոմիտեի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաթեթները, իրականացնում է Կոմիտեի ենթակայության կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքները, վերահսկում էլեկտրոնային մատյանի վարման աշխատանքները,
6) ապահովում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև Կոմիտեի ենթակայության կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի Կոմիտեի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները.
7) համակարգում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների անհատական վերապատրաստման ծրագրերը, կազմակերպում վերապատրաստման գործընթացը,
8) ամփոփում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների կողմից կատարված աշխատանքների մասին ներկայացված կիսամյակային կատարողականների գնահատականները,
9) իրականացնում է բարեվարքության հարցերով կազմակերպչի գործառույթներ,
10) իրականացնում է Կոմիտեի աշխատակիցների անձնական գործերի վարման (փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով), հաշվառման, հանձման-ընդունման, պահպանման, ինչպես նաև աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքներ,
11) ապահովում է Կոմիտեում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների հետ կապված աշխատանքները,
12) իրականացնում է Կոմիտեի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողություն,
13) իրականացնում է գույքն ու եկամուտները հայտարարագրող Կոմիտեի աշխատողների մասին տվյալները բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու աշխատանքները,
14) ապահովում է Mulberry-2 փաստաթղթաշրջանառության համակարգում օգտվողների կառավարման հետ կապված համապատասխան աշխատանքները,
15) իրականացնում է Կոմիտեի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հավաքագրման և վարման աշխատանքները։
16) ապահովում է Կոմիտեի աշխատակիցների ծառայողական վկայականների, մագնիսական քարտերի, ժամանակավոր անցագրերի պատվիրումը և տրամադրումը.
17) իրականացնում է Կոմիտեի անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Գլխավոր քարտուղարին.