Անձնակազմի կառավարման բաժին

Ալվարդ Վարանցովի Գրիգորյան

Ալվարդ Վարանցովի Գրիգորյան

Կենսագրություն

Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) նախապատրաստում է Կոմիտեի նախագահի և Գլխավոր քարտուղարի` անձնակազմի կա­ռա­վարման գծով հրամանների նախագծերը,

2) իրականացնում է կոմիտեի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքները, ներկայացնում Կոմիտեի քաղաքացիական ծառայողների պաշտոններրի անձնագրերը (աշխատատեղի նկարագրերը), դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավական հիմքերի առաջացման դեպքում ներկայացնում է հիմնավորված առաջարկություններ,

3)իրականացնում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում Կոմիտեի քաղաքացիական ծառայության գրանցամատյանի և կադրերի ռեզերվի վարման աշխատանքները,

4) ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի կադրային, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների հոսունության կանխման վերաբերյալ,

5) ամփոփում է Կոմիտեի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաթեթները, իրականացնում է Կոմիտեի ենթակայության կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքները, վերահսկում էլեկտրոնային մատյանի վարման աշխատանքները,

6) ապահովում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև Կոմիտեի ենթակայության կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոն զբա­ղեցնելու համար անցկացվող մրցույթի Կոմիտեի իրա­վա­սու­թյունը սահմանող Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենսդրու­թյան բնագավառի հարցա­շա­րերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները.

7) համակարգում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների անհատական վերապատրաստման ծրագրերը, կազմակերպում վերապատրաստման գործընթացը,

8) ամփոփում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների կողմից կատարված աշխատանքների մասին ներկայացված կիսամյակային կատարողականների գնահատականները,

9) իրականացնում է բարեվարքության հարցերով կազմակերպչի գործառույթներ,

10) իրականացնում է Կոմիտեի աշխատակիցների անձնական գործերի վարման (փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով), հաշվառման, հանձման-ընդունման, պահպանման, ինչպես նաև աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքներ,

11) ապահովում է Կոմիտեում քաղաքացիական ծառայության մասին Հա­յաս­տանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների հետ կապված աշխատանքները,

12) իրականացնում է Կոմիտեի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողություն,

13) իրականացնում է գույքն ու եկամուտները հայտարարագրող Կոմիտեի աշխատողների մասին տվյալները բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու աշխատանքները,

14) ապահովում է Mulberry-2 փաստաթղթաշրջանառության համակարգում օգտվողների կառավարման հետ կապված համապատասխան աշխատանքները,

15) իրականացնում է Կոմիտեի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հավաքագրման և վարման աշխատանքները։

16) ապահովում է Կոմիտեի աշխատակիցների ծառայողական վկայականների, մագնիսական քարտերի, ժամանակավոր անցագրերի պատվիրումը և տրամադրումը.

17) իրականացնում է Կոմիտեի անձնակազմի կառավարման հարցերով բողոք­ների, դիմումների և առա­­­­­ջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերա­բեր­­­յալ առաջար­կու­թյուն­­­­ներ ներկայացնում Գլխավոր քարտուղարին.