Начальник отдела строительства и научно-технического стандартизирования
Ани Амбарцумовна Григорян
Биография
Պաշտոնի բնութագիրը
Ապահովում է շինարարության ոլորտի ընդհանուր ռազմավարության հիմնական ուղիների մշակման, նպատակային ծախսերի կանխատեսման (գնահատման) աշխատանքները:
Ապահովում է շինարարության ոլորտի պետական քաղաքականության, զարգացման ծրագրերի մշակման և դրանց մոնիթորինգի իրականացման աշխատանքներ:
Ապահովում է շինարարության ոլորտում կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի մշակման աշխատանքները:
Ապահովում է հանրապետությունում քաղաքաշինական իրադրության և զարգացման միտումների բացահայտման և նախանշման, պետական քաղաքաշինական քաղաքականության հիմնադրույթների, տարածքների և բնակավայրերի կայուն քաղաքաշինական զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներին:
Ապահովում է ոլորտին առնչվող ՀՀ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների իրագործմանը: