Head of the department of construction and scientific and technical standardization of

Ani Hambardzum Gevorgyan

Ani Hambardzum Gevorgyan

biography

Պաշտոնի բնութագիրը

  1. Ապահովում է շինարարության ոլորտի ընդհանուր ռազմավարության հիմնական ուղիների մշակման, նպատակային ծախսերի կանխատեսման (գնահատման) աշխատանքները:
  2. Ապահովում է շինարարության ոլորտի պետական քաղաքականության, զարգացման ծրագրերի մշակման և դրանց մոնիթորինգի իրականացման աշխատանքներ:
  3. Ապահովում է շինարարության ոլորտում կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի մշակման աշխատանքները:
  4. Ապահովում է հանրապետությունում քաղաքաշինական իրադրության և զարգացման միտումների բացահայտման և նախանշման, պետական քաղաքաշինական քաղաքականության հիմնադրույթների, տարածքների և բնակավայրերի կայուն քաղաքաշինական զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներին:
  5. Ապահովում է ոլորտին առնչվող ՀՀ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների իրագործմանը: