Երևան քաղաքի Արամի 1 (մեկ) հասցեում գտնվող Հայաստանի ազգային պատկերսրահի շենքի նախագծային փաստաթղթերի վերլուծության արդյունքում պարզվել է.
1913-1923 թվականներին կառուցվել է Երևանի արական գիմնազիայի շենքը, շենքից պահպանվել է միայն Աբովյան փողոցի ճակատային հատվածը, 1918 թվականին մի մասը շահագործվում է որպես որբանոց, այժմյան պատության թանգարանի հատվածը, 1919 թվականի սեպտեմբերի 9-ին օրենք է ընդունվում պատմության թանգարանի ստեղծման մասին, այն կոչվում է «Ազգագրական մարդաբանական գրադրարան, թանգարան»։
Համերգասրահը սկսել է կառուցվել 1900 թվականի սկզբին։
Մինչև 1921 թվականը այդտեղ գործել է արական գիմնազիան։
Տարբեր տարիներին շենքում իրականացվել են վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ՝ շենքի գործառնական և ինժեներական պայմանների բարելավման նպատակով։