Պաշտոնական

Համատեղ շրջայց՝ Ալագյազի նորակառույց մանկապարտեզ

16.04.2026
Համատեղ շրջայց՝ Ալագյազի նորակառույց մանկապարտեզ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը շրջայց են կատարել Արագածոտնի մարզի Ալագյազի նորակառույց մանկապարտեզ։ Նրանց ուղեկցել են կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, վարչության մասնագետները և շինարարական ու տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները։

144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինարարությունը հիմնականում ավարտված է։ Ուսումնասիրելով կատարված աշխատանքը՝ կապալառուին հանձնարարվել է որոշ շտկումներ կատարելով առաջիկայում ամբողջությամբ ավարտել ծրագիրը և նորակառույց մանկապարտեզը նախապատրաստել շահագործման։