Պաշտոնական

Հայտարարություն թեժ գծի աշխատանքի վերաբերյալ

14.05.2026
Հայտարարություն թեժ գծի աշխատանքի վերաբերյալ

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի թեժ գիծը, որը վերջին ամիսներին աշխատում էր տեխնիկական խնդիրներով և որոշ դեպքերում դժվար հասանելի էր, այսուհետ գործում է բնականոն և լիարժեք ռեժիմով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոխվել է թեժ գծի հեռախոսահամարը։ Այսուհետ մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝

 (+374 60) 521-521

Վերջին ժամանակահատվածում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ Մեզ համար կարևոր է ապահովել քաղաքացիների հետ արագ և արդյունավետ հաղորդակցություն, և մենք շարունակաբար աշխատում ենք ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ։

Շնորհակալ ենք ձեր համբերատարության, ըմբռնման և վստահության համար։