Պաշտոնական

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առթիվ

01.01.1970
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առթիվ
Սիրելի գործընկերներ,
Իմ ջերմագին շնորհավորանքներն  ու երախտագիտությունն եմ հղում Հայաստանի Հանրապետության բոլոր շինարարներին մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա  կապակցությամբ:

Շինարարությունը մեր երկրագնդի հազարամյա պատմության կարևորագույն մասնագիտություններից է, իսկ Հայ շինարար վարպետների ստեղծագործ մտքի և արարող բազկի շնորհիվ կերտված  ճարտարապետական և ինժեներական  գլուխգործոցները մեր երկիրը ճանաչելի են դարձնում  ամբողջ աշխարհում:
Վստահաբար կարող ենք հպարտանալ Ձեր հմուտ ձեռքերով ստեղծված կառույցներով, որոնք  համոզված եմ կանգուն կմնան և դարերով կծառայեն բազմաթիվ սերունդների:

Շինարարությունը  պետության տնտեսական զարգացման  լոկոմոտիվն է և մենք՝ Քաղաքաշինական համալիրի բոլոր ներկայացուցիչներս այսօրվանից, միասին պետք է համախմբենք մեր կարողությունները՝ մասնագիտական, կազմակերպչական, գիտատեխնիկական ներուժը, Կառավարության կողմից ստանձնած աննախադեպ մեծածավալ շինարական և վերականգնողական ծրագրերը սահմանված ժամկետում և բարձր որակով կյանքի կոչելու համար:
Սիրելի շինարարներ մեկ անգամ ևս  շնորհավորելով, մաղթում եմ բեղմնավոր գործունեություն ի շահ մեր Հայրենիքի զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Արմեն Ղուլարյան