Հարգելի´ քաղաքացիներ,
Հունիսի 29-ից գործարկվել է Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական նոր կայքը, որը հասանելի է www.minurban.am հասցեով։
Նոր կայքում կգտնեք մի քանի նորամուծություններ, ինչպես օրինակ՝ «Կայուն և կանաչ շինարարության միջազգային հավաստագրման համակարգեր» բաժինն է։ Այստեղ հրապարակված են կոմիտեի կողմից ճանաչված, շենքերի հավաստագրման բարձր վարկանիշ ունեցող միջազգային համակարգերի ցանկը և Հայաստանի սերտիֆիկացված շենքերի տվյալները։
Կարևորելով կայուն և կանաչ շինարարության միջազգային չափանիշների կիրառումը՝ Քաղաքաշինության կոմիտեն առաջիկայում մշակելու է միջազգային հավաստագրման համակարգերի կամավոր կիրառումը խրախուսող մեխանիզմներ։
Նոր կայքը լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։
Կայքի մշակումը և հաջող գործարկումը հնարավոր է դարձել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցության շնորհիվ։