Պաշտոնական

Քաղաքացիների ընդունելություն Քաղաքաշինության կոմիտեում

29.06.2026
Քաղաքացիների ընդունելություն Քաղաքաշինության կոմիտեում

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։

Կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների հետ լսել է քաղաքացիների հարցերը, որոնք վերաբերել են անհատական բնակելի տների կառուցման պարզեցված ընթացակարգին, քաղաքաշինական նորմերին և այլ կարգավորումներին:

Քննարկելով նաև ընդունելության մասնակիցների առաջարկները՝ կոմիտեի նախագահի տեղակալը վստահեցրել է, որ բոլոր դիտարկումներն ու խնդիրները մանրամասն կուսումնասիրվեն, և արդյունքների մասին քաղաքացիները կիրազեկվեն։