Պաշտոնական

Կայծակից վնասված կամուրջը կվերականգնվի

12.06.2026
Կայծակից վնասված կամուրջը կվերականգնվի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Կոտայքի ու Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանի, Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել են Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել։

Նրանք շրջայց են կատարել, ծանոթացել վնասների չափերին և տեղում քննարկել կամրջի հիմնանորոգման ու նշված հատվածը հնարավորինս արագ երթևեկելի դարձնելու համար կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները։

Այս պահին էլ տեղում աշխատանքներ են տարվում փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ:

Ներկայումս ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։

Ավելին՝  https://www.mtad.am/news/2225

Տեսանյութ՝