Պաշտոնական

Կրկին կեղծ օգտահաշիվ է բացվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունով WhatsApp հավելվածում

07.05.2026
Կրկին կեղծ օգտահաշիվ է բացվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունով WhatsApp հավելվածում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով WhatsApp հավելվածում դարձյալ բացվել են կեղծ օգտահաշիվներ։ Կոմիտեի նախագահի լուսանկարների օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարներից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։

Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։