Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Կոտայքի մարզում այցելել է Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ, որի վերակառուցման ծրագիրն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։
Քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արմեն Զոհրաբյանի և կապալառու ընկերության ներկայացուցչի հետ կոմիտեի նախագահը դիտարկել է ավարտական փուլի աշխատանքները։
Քոլեջի երկու մասնաշենքերի վերակառուցումն ավարտված է։ Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում իրականացնել մաքրման, գույքի տեղադրման աշխատանքները՝ շենքերը նախապատրաստելով շահագործման։ Երրորդ մասնաշենքի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն մշակվում են։