Պաշտոնական

Շինարարական աննախադեպ ծրագրեր են սպասվում և՛ քանական, և՛ ֆինանսական առումով. Արմեն Ղուլարյան

01.01.1970
Շինարարական աննախադեպ ծրագրեր են սպասվում և՛ քանական, և՛ ֆինանսական առումով. Արմեն Ղուլարյան
      Շինարարական աննախադեպ ծրագրեր են սպասվում և՛ քանական, և՛ ֆինանսական առումով: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, կոմիտեում մշակվում են 74 կրթական, մշակութային և մարզական նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքներ, դրանց մի մասն արդեն ավարտման փուլում է, մի մասն էլ կավարտվի մինչև հուլիս, օգոստոս: ԿԳՄՍ նախարարության հետ քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ նաև պատրաստ է  նախարարության պատվիրատվությամբ ևս 30 օբյեկտների նախագծման աշխատանքներ, մի մասը պատրաստ է, մի մասն էլ ընթացքի մեջ է: «Ընդհանուր առմամբ, այսօր կարելի է ասել, որ 111 օբյեկտների կրթական, մշակութային, սպորտային օբյեկտների նախագծային աշխատանքներն ավարտված կամ աշխատանքի փուլում են: Դրանցից 90-ի շինարարության մրցույթներն ըստ նախնական պայմանավորվածության կիրականացնի կոմիտեն, մյուս օբյեկտների շինարարական մրցույթները կիրականացվեն նախարարության պատվիրակությամբ»,-ասել է Արմեն Ղուլարյանը: 12 օբյեկտներ, որոնք առողջապահական նշանակության են, արդեն նախագծային աշխատանքների փուլում են և կավարտվեն նույն ժամանակահատվածում: