Պաշտոնական

Վահագն Վերմիշյանի ցավակցական խոսքը Աշոտ Ավետիսյանի անժամանակ մահվան կապացությամբ

01.01.1970
Վահագն Վերմիշյանի ցավակցական խոսքը Աշոտ Ավետիսյանի անժամանակ մահվան կապացությամբ
Այսօր, 56 տարեկան հասակում, անժամանակ մեզանից հեռացավ վաստակաշատ ճարտարապետ Աշոտ Ջեմսի Ավետիսյանը

Ծնվել է 1963թ: ԵՊՃՀ-ը ավարտել է գերազանցությամբ:

Աշոտ Ավետիսյանը Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի թղթակից անդամ էր, Հայաստանի ճարտարապետների միության, Ճարտարապետների միջազգային միության անդամ, ճարտարապետության միջազգային մրցույթների դափնեկիր:
ՀՀ և մի շարք արտասահմանյան երկրների ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում Աշոտ Ավետիսյանի ավանդն անգնահատելի է:Նա ավելի քան 50 իրագործված նախագծերի, գիտական հոդվածների, «Աշխարհի քաղաքը 21-րդ դարի նոր քաղաքակրթական մոդուլ» եզակի գաղափարի, «Իմ Երևան» գրքի հեղինակն էր:

Աշոտ Ավետիսյանը մտավորականի իր բարձր կերպարով բացառիկ անհատ էր մեր իրականության մեջ: Նա ստեղծել է արժեքներ, որոնցով դեռ երկար կշարունակեն կրթվել նոր սերունդները:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մեծ Հայի ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին:

Անդառնալի կորուստ մեր բոլորիս համար…