Պաշտոնական

Վարչապետի մասնակցությամբ կայացել է Բագրատաշեն բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունը

26.04.2026
Վարչապետի մասնակցությամբ կայացել է Բագրատաշեն բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունը

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բագրատաշեն բնակավայրում ներկա  է գտնվել «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: 1293քմ ընդհանուր մակերեսով մսուր-մանկապարտեզը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։

Ծրագրի իրագործման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 919 մլն դրամ: Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ իրականացվել է նաև տարածքի բարեկարգում, տեղադրվել են 20 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչ։ Կառուցվել է ապաստարան, ոռոգման համակարգ, մոտ 1000 քմ խաղահրապարակ՝ արհեստական խոտածածկույթով։

Ավելին՝ https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2026/04/26/Nikol-Pashinyan-visit-to-Tavush/#photos[pp_gal_1]/34/