Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Դավիթ Համլետի Գրիգորյան

Դավիթ Համլետի Գրիգորյան

Կենսագրություն

Համառոտ կենսագրություն
Ծնվել է 1980 թվականի փետրվարի 11-ին:

Կրթություն

1986-1997թթ Երևանի N 66 միջնակարգ դպրոց

1997–2002թթ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետ, ճարտարագետ-շինարար որակավորմամբ

2002-2005թթ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ասպիրանտուրա

2005թ. Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Շինարարական կոնստրուկցիաներ շենքեր կառույցներ և շինարարական նյութեր» մասնագիտությամբ, տեխնիկական գիտությունների թեկնածու

2014թ. «Շինրարության կառավարում և անվտանգության վերահսկում» Ռադգեռսի համալսարան Rutgers: Center for Advanced Infrastructure and Transportation Նյու Ջեռսի

Աշխատանքային գործունեություն
2005 թվականից առ այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Շինարարական կոնստրուկցիաներ ամբիոնում» ասիստենտ մինչև 2012թ․, այնուհետև դոցենտ

2006թվականից ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ կրտսեր գիտաշխատող մինչև 2012թ., այնուհետև ավագ գիտաշխատող

2005-2010 թթ «Թեքնո-Քազա» ՍՊԸ կոնստրւկտոր     

2012-2021 թթ «ԷՍ ԹԻ Սերվիս» ՍՊԸ գլխավոր կոնստրուկտոր

2014-2021 թթ «Առնի» ՍՊԸ տնօրեն և գլխավոր կոնստրուկտոր

2017-2021թթ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետի դեկան     

2021-2023թթ. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

2023թ. մարտի 16՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ 

Այլ տվյալներ
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ «Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ և շինարարական նյութեր» մասնագիտությամբ, հեղինակել է 17 գիտական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկներ, համահեղինակ է մի շարք քաղաքաշինական նորմատիվային փաստաթղթերի: ՀՀ շինարարների միության խորհրդի անդամ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։