Վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում քաղաքաշինական, ճարտարապետական համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցություն.
2) ամփոփում է և Կոմիտեի նախագահին է ներկայացնում քաղաքաշինության ոլորտին առընչվող այլ հաստատություններից ստացված միջազգային պայմանագրերի վերաբերյալ կոմիտեի դիրքորոշումը, միջազգային համագործակցության շրջանակներում մասնակցում է գերատեսչական իրավական ակտերի ստեղծմանը, առաջարկների քննարկմանը:
3) ապահովում է միջազգային համագործակցության շրջանակներում Կոմիտեի մասնակցության նախապատրաստական աշխատանքները:
4) կազմակերպում և արձանագրում է Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների հանդիպումները և բանակցային գործընթացները օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների (պաշտոնատար անձանց), Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների հետ, նախապատրաստում է ստորագրման ենթակա համապատասխան փաստաթղթերը` ըստ սահմանված կարգի.
5) իրականացնում է Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների հետ հանդիպումների և միջոցառումների արարողակարգը.
6) կազմակերպում է Կոմիտեի աշխատակիցների արտասահմանյան գործուղումների գործընթացը, վարում է գործուղումների արարողակարգը, գործուղումների վերաբերյալ ներկայացում է հաշվետվություններ.
7) կազմակերպում է առաջարկվող ներդրումային ծրագրերի ներկայացումը՝ հնարավոր ներդրողներ ներգրավելու նպատակով, իրականացնում է կառուցապատման ներդրումային ծրագրերի տեղեկատվական բազայի ստեղծման և համալրման աշխատանքները, ներդրումային ծրագրերի նախնական վերլուծությունը և ներկայացնում հաշվետվություններ դրանց ընթացքի վերաբերյալ: