Կոմիտեի նախագահի խորհրդական

 Նաիրի Հենրիկի Հարությունյան

Նաիրի Հենրիկի Հարությունյան

Կենսագրություն

1) համակարգում է քաղաքաշինության բնագավառի զարգացման ծրագրերի կազմման, դրանց վերաբերյալ առաջարկությունների նախնական քննարկման աշխատանքները,

2) համակարգում է քաղաքաշինության բնագավառի օրենսդրական փոփոխությունների քննարկման աշխատանքները և Կոմիտեի նախագահին է ներկայացնում դրանց մշակման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն,

3) իրականացնում է Կոմիտեի   գործունեության հետ կապված իրավական ակտերի վերլուծություն, այդ թվում քաղաքաշինության բնագավառի իրավակարգավորումների միջազգային փորձի ուսումնասիրություն և արդյունքները ներկայացնում է Կոմիտեի նախագահին,

4) Նախագահի հանձնարարությամբ.

ա) մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը,

բ) հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ,

գ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն։