Համառոտ կենսագրություն
Ծնվել է 1964 թվականի հունիսի 7-ին Երևանում:
Կրթություն
1971-1981 թթ.-Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոց։
1982-1987թթ.-Երևանի Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ որակավորումը` ճարտարապետ։
1999-2004թթ.-Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան‚ ասպիրանտուրա։
Աշխատանքային գործունեություն
1985-1986 թթ.-Երևանի Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ լաբորանտ։
1987-2019 թթ.-«Հայնախագիծ» ինստիտուտ՝ նախագծի գլխավոր ճարտարապետ «Ն.Պետրոսյան» արվեստանոցի ղեկավար։
2005 մինչ օրս-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության տեսության պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման ամբիոնի դասախոս (ճարտապետության թեկնածու դոցենտ)։ Մասնագիտական առարկաների դասավանդում անգլերեն լեզվով։
2019 թ. սեպտ. մինչ օրս-ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։
Գիտամեթոդական գործունեություն
2005 թ.-Ճարտարապետության թեկնածու գիտական թեզ՝ «Զբոսաշրջության զարգացման քաղաքաշինական կազմակերպումը որպես Սյունիքի մարզի լեռնային ու բարձր լեռնային բնակավայրերի զարգացման խթան»։
2008-2010թթ.-Գիտական թեմա՝ Զբոսաշրջության համակարգի քաղաքաշինական կազմակերպումը Սյունիքի մարզի քաղաքաշինական-տնտեսական զարգացման գործընթացում (թեմայի ղեկավար)։
2011թ.-Դոցենտ։
1999 մինչ օրս-Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է ունի տպագրված 28 գիտական հոդված մեկ մասնագիտական գրքույկ և մեթոդական ցուցումներ։
Միջազգային կառույցների հետ համագործակցություն
2001թ.-«Տրանսպորտային համակարգեր և հաղորդակցության ուղիներ» ուսումնական ծրագիր (Աթենք Հունաստան)։
2004թ.-«Քաղաքաշինական զարգացման և պլանավորման կարողություններ» HBRC UTI ուսումնական ծրագիր (Կահիրե Եգիպտոս)։
2004թ.-«Եգիպտոսի քաղաքների կարողությունների հզորացում» (Հազարամյակի զարգացման նպատակներին ընդառաջ) UTI HIS` գիտաժողով հրավիրված դասախոս (Կահիրե Եգիպտոս)։
2005թ.-«ՍԵՄԱԹ-ի Նորարարական տարածաշրջանների համաեվրոպական ցանց»` գիտաժողով զեկուցում (Երևան):
2005թ.-«Պատմական քաղաքների կառուցապատման և կազմակերպման ինստիտուցիոնալ կարողություններ» (Հարավային Կովկասում մշակութային ժառանգության տարածաշրջանային ծրագիր) գիտաժողով զեկուցում (ՍԵՄԱԹ Երևան)։
2006թ.-«Երիտասարդության դերը մշակութային ժառանգության զարգացման և ճանաչողական զբոսաշրջության գործում» միջազգային գիտաժողով զեկուցում (Երևան)։
2009թ.-«Վրաստանում լեռնադահուկային կենտրոնների կազմակերպում» գիտաժողով զեկուցում (Երևան)։
2009թ.-ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում իրականացված «Սոցիալական տուն աջակից պայմաններով» ծրագրի նախագծերի մշակման համահեղինակ ք. Մենդրիսիոյի Մարիո Բոտտայի անվան բարձրագույն ճարտարապետական դպրոց (Շվեյցարիա) ԵՃՇՊՀ (Հայաստան)։
2009-2012թթ.-Հայաստանում Եվրոպական լանդշաֆտի կոնվենցիայի իրականացման հանձնաժողովի անդամ։
2012թ.-«Ինտեգրված քաղաքաշինական զարգացման կարողություններ» «INTEGR-ABLE» միջազգային աշխատաժողով զեկուցում (Ռումինիա)։
2013թ.-Երևանի Աջափնյակ թաղամասի քաղաքաշինական վերակազմակերպում՝ Սենտ Էտիենի բարձրագույն ճարտարապետական դպրոցի ուսանողների հետ համատեղ նախագծի համահեղինակ (Ֆրանսիա) ԵՃՇՊՀ (Հայաստան)։
2016 թ.-«Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարու¬թյուն պատմական քաղաքներում» (COMUS) Գորիս քաղաքի Ելակետային պլան (ԵԽ ԵՄ) ազգային փորձագետ։
2016 թ.-«Միացյալ խելացի քաղաքներ» ծրագիր կայուն խելացի քաղաքի նկարագիրը Գորիս քաղաք ՀՀ (ՄԱԿ ԵՏՀ) ազգային փորձագետ։
2017թ.-«Էրազմուս+» անձնակազմի փոխանակման ծրագիր Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի հետ դասախոսություններ (Միլան Իտալիա)։
2018թ.-«REA 23» ծրագրի շրջանակներում պատմաճարտարապետական միջավայրի վերակազմավորման նախագծային մրցույթ Բորդո քաղաքում (Ֆրանսիա) «Գորիս քաղաքի ժառանգության ինքնության պահպանության ինստիտուցիոնալ ասպեկտները և միջավայրի կայուն զարգացումը» թեմայով զեկուցող։
2019թ.-«Էրազմուս+» անձնակազմի փոխանակման ծրագիր Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի հետ դասախոսություններ (Միլան Իտալիա)։
Պարգևներ
2003 թ.-ՀՀ պետական մրցանակի դափնեկիր «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծ» աշխատանքի համար։
2008թ.-Միջազգային քաղաքաշինական մրցույթ «Բազմագործառույթ բնակելի թաղամաս Դոհայում» (Քաթար) 2-րդ մրցանակ։
2009 թ.-ԵՃՇՊՀ արծաթե մեդալ Գորիս քաղաքում իրականացված «Սոցիալական տուն աջակից պայմաններով» ծրագրի համահեղինակության համար։
2016թ.-«Տրդատ Ճարտարապետ» ոսկե մեդալ ճարտարապետության ոլորտում ներդրած ավանդի համար։
Այլ տվյալներ
1987-2019 թթ. Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաթիվ քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի (տարածական պլանավորման գլխավոր հատակագծերի գոտևորման կառուցապատման նախագծեր) մշակում` լանդշաՖտի կազմակերպման, պատմական ժառանգության վերակենդանացման, բնակելի և հասարակական կառույցների նախագծման աշխատանքների իրականացում։
2002 մինչ օրս Հայաստանի ճարտարապետների պալատի (միության) անդամ։
2007 թ.-ICOMOS/Հայաստան կազմակերպության անդամ: