Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչություն

Տանյա Արտավազդի Արզումանյան

Տանյա Արտավազդի Արզումանյան

Կենսագրություն

Վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) բազմաբնակարան շենքերի պահպանման, անվտանգ շահագործման և կառավարման համակարգի բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում,

2) բազմաբնակարան շենքերի արդիականացմանն (այդ թվում՝ էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացմանն) ուղղված ծրագրերի և առաջարկությունների մշակում,

3) քաղաքաշինական կադաստրի վարման աշխատանքներին շենքերի (այդ թվում՝ բազմաբնակարան) մասով մասնակցություն,

4) շենքերի անձնագրավորմանն ուղղված փաստաթղթերի մշակման աշխատանքներին մասնակցություն՝ բազմաբնակարան շենքերի մասով,

5) երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2008 թվականին մեկնարկած և դեռևս իրականացման փուլում գտնվող պետական աջակցության բնակապահովման ծրագրի շարունակական իրականացմանն ուղղված աշխատանքների կատարում, աղետի գոտու բնակավայրերի ոչ հիմնական շինությունների հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված առաջարկությունների մշակում,

6) Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան պետական բյուջեների նախագծերի ձևավորման ընթացքում Վարչության գործառույթներից բխող ծրագրերի ֆինանսավորման հայտերի մշակում,

7) Վարչության գործառույթներին առնչվող՝ կարգավորման ենթակա հարցերի մասով օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակում,

8) Վարչության գործառույթներին առնչվող հարցերով ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի ուսումնասիրություն, պարզաբանումների, կարծիքների և առաջար­կու­թյուն­­­­ների ներկայացում,

9) Վարչության գործառույթների շրջանակներում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ Կոմիտեի համագործակցության ապահովում,

10) Պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված՝ Վարչության գործառույթներին առնչվող իրավական ակտերի, նորմատիվատեխնիկական և ծրագրային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,