Новости

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այսօր ընդունել է «Կազա Իտալիա» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին։ Քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով բնակելի տների նախագծման և կառուցման ոլորտում ընկերության փորձը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում՝ հետևելու Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հանրային խորհրդի ներկայացուցիչներին։

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին։