
Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Ճարտարապետ Կարո Հալաբյանի անվանակից թոռը՝ Ճարտարապետության ազգային թանգարանում
Այսօր ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ էր այցելել 20-րդ դարի հայ նշանավոր ճարտարապետներից մեկի՝ Կարո Հալաբյանի թոռը՝ Կարո Հալաբյանը՝ տիկնոջ և երեխաների հետ:
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, հյուրերը ծանոթացել են թանգարանի ֆոնդադարանում պահպանվող՝ Կարո Հալաբյանի արխիվի նյութերի հետ, զրուցել ճարտարապետի ստեղծագործության մասին, հիշել ընտանեկան հետաքրքիր պատմություններ: Թանգարանի տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանը, Կարո Հալաբյանի ծննդյան 110-ամյակի առթիվ ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ:
Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ոչ միայն Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում պահպանվող, այլ նաև՝ Մոսկվայից բերված նյութեր:
