Թեժ գիծ (+374 11) 62-17-69
Տառաչափի տեսակը
Կայքի գույնը
Թեժ գիծ Դիմումների ընթացակարգ

Կառուցապատողի ուղեցույց

Հարգելի՛ կառուցապատող,

Ձեզ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված «Կառուցապատողի ուղեցույցը», որը մանրամասնում է հանրապետությունում կառուցապատման գործըթացի հաջորդական քայլերը (այդ թվում` էլեկտրոնային քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման համակարգի կիրառմամբ) և դրանց հետ փոխկապակցված գործառույթները` պարունակելով հղումներ համապատասխան իրավական ակտերին:

Քաղաքաշինական օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից` ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվել են հինգ կատեգորիաների:

Կառուցապատման ընթացակարգերի տարանջատման սկզբունքը` ըստ քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանի, հնարավոր դարձրեց հասնել կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործառույթների կրճատմանը` տարբերակելով դրանք ըստ կոնկրետ հարցի բարդության և աշխատատարության, միևնույն ժամանակ ապահովելով կառուցվող օբյեկտի հուսալիությունն ու անվտանգությունը: