Թեժ գիծ (+374 11) 62-17-69
Տառաչափի տեսակը
Կայքի գույնը
Թեժ գիծ Դիմումների ընթացակարգ
Banner

«Կոնդ» մրցույթ

 

Երևանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթ

Երևան քաղաքի «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական միջավայրի ինքնության պահանության, միջավայրի ռեգեներացիայի/վերականգնման և արդիականացման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է երկփուլ հայեցակարգային-քաղաքաշինական-ճարտարապետական մրցույթ։

Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների,  խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական ​​և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային (ներառյալ վերնակուլյար) կառուցապատման վերականգնման ծրագրերի իրականացնելու  հաջող փորձ, առանց որևէ սահմանափակման:

Մրցույթի մասնակիցների հայտերի ընդունում/գրանցման վերջնաժամկետը՝ 20.04.2021 թ.

Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ` kond.minurban.am կայքում: