-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաների ներկայությամբ Ջրվեժ և Աբովյան համայնքներում փորձարկվել է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակը
Հանրապետության 4 մարզերում օգոստոսի 1-ից քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկմանն ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալ Ստեփան Խաչատրյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Դավիթ Դալլաքյանն այցելել են Կոտայքի մարզի Ջրվեժ և Աբովյան համայնքներ։ Նրանք համայնքների ղեկավարների հետ տեղում գնահատել են համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպված դասընթացների արդյունքում urban.e-gov.am հարթակից օգտվելու մասնագետների կարողությունները, փորձարկել էլեկտրոնային համակարգով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջական շղթան։
Վերհանվել և շտկվել են գործընթացն իրականացնելիս ծագող խնդիրները, միաժամանակ էլեկտրոնային համակարգը ստեղծած «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ ներկայացուցիչը վստահեցրել է, որ հարթակի բարելավման վերաբերյալ առաջարկները հաշվի կառնվեն անհրաժեշտ կարգավորումները կատարելիս։
Կոմիտեի պաշտոնյաները նաև պատասխանել են համայնքապետարանների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցներին հետաքրքրող հարցերին, տրամադրել գործընթացի վերաբերյալ օրենսդրական պարզաբանումներ։