-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քննարկվել են առողջապահական ենթակառուցվածքի բարելավմանը վերաբերող քաղաքաշինական հարցեր
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Միացյալ Թագավորության «International Hospitals Group» կազմակերպության պատվիրակությանը և Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչներին։
Քննարկվել են մայրաքաղաքում առողջապահական ենթակառուցվածքի բարելավմանը վերաբերող հարցեր, և ներկայացվել է բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնի կառուցման գաղափար։ Անդրադարձ է եղել Միացյալ Թագավորության կողմից ՀՀ կառավարությանը ֆինանսական միջոցների տրամադրման հնարավորությանը և «International Hospitals Group»-ի ներգրավման հիմնական ուղղություններին։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ կոմիտեն պատրաստակամ է աջակցել կարևոր նախաձեռնության իրագործմանը և մասնագիտական խորհրդատվություն տրամադրել ինչպես նախնական, այնպես էլ իրագործման փուլում։ Հաշվի առնելով կոմիտեի հանձնառությունը՝ տեղայնացնելու և մոտարկելու քաղաքաշինության ոլորտում ԵՄ նորմերը՝ ներկայացվել են միջազգային չափանիշներով նախագծերի իրագործման դեպքում ազգային նորմերի հետ ներդաշնակեցման գործընթացին վերաբերող մանրամասները։