Տեղեկատվական հանդիպում՝ շարունակական մասնագիտական զարգացում անցնող քաղաքաշինության ոլորտի մասնագետների հետ
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Երևանի պետական համալսարանում շարունակական մասնագիտական զարգացման դասընթացի մասնակցող քաղաքաշինության ոլորտի մասնագետների հետ։ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ կազմակերպված տեղեկատվական հանդիպման ընթացքում կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանը և վարչության աշխատակիցները ներկայացրել են շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների մասնակցության և կրեդիտների կուտակման կարգը, խորհրդատվություն տրամադրել հավաստագրման համար դիմելու ընթացակարգի, պարտադիր պահանջների վերաբերյալ և պատասխանել ներկաների հարցերին։
Ապրիլի 16-ից ԵՊՀ-ն մեկնարկել է «Ինժեներային երկրաբանություն» թեմայով ՇՄԶ դասընթացը, որը հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից։ ՇՄԶ դասընթացների հաստատված ժամանակացույցը տեղադրված է կոմիտեի www.minurban.am կայքի «Ծառայություններ» բաժնի «Լիցենզավորում» ենթաբաժնում (https://www.minurban.am/hy/schedule_events1)։
Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող լիցենզավորման և հավաստագրման նոր գործընթացի համաձայն՝ շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներին մասնակցությունը և կրեդիտների կուտակումը պարտադիր է քաղաքաշինության բնագավառի հավաստագիր ստանալու համար դիմող մասնագետների համար։