-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Դասընթացներ՝ քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ
Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար նախաձեռնել է վերապատրաստման դասընթացներ՝ ներկայացնելու քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։
Դասընթացներին մասնակցել են համակարգի ներդրման ծրագրում ընդգրկված 4 մարզերի՝ Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի 35 համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները։ Նրանք ձեռք են բերել urban.e-gov.am («E-permits.am»–ի արդիականացված տարբերակ) համակարգով աշխատելու հմտություններ, ինչպես նաև ստացել գործընթացի առանձնահատկություններին վերաբերող օրենսդրական պարզաբանումներ: Դասընթացներն անցկացրել են կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետները։
Դասընթացները լինելու են շարունակական՝ հնարավորություն տալով համայնքապետարանների աշխատակիցներին լիովին տիրապետել առցանց համակարգին։ Մշտական կապի շնորհիվ նրանք նաև հնարավորություն կունենան խնդիրների ծագմանը զուգընթաց ստանալ խորհրդատվական աջակցություն: