Լոռու մարզում վարչապետը ծանոթացել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված և ընթացիկ ծրագրերին
Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին այցելել է Վանաձորի Խ. Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց։ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ կառուցվել է դպրոցի մարզադահլիճը: Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ ծրագրի իրականացման նպատակով պետբյուջեից հատկացվել է 224 մլն դրամ։
Սպիտակ համայնքում վարչապետը շրջել է Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցված «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 851 մլն դրամ։
Ստեփանավան համայնքում երկրի ղեկավարին ներկայացվել է Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքների ընթացքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում համայնքը կունենա նոր կառուցված բնակելի թաղամաս՝ 15 շենքով: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ ծրագիրը մեկնարկել է 2024թ., ավարտը նախատեսված է 2028թ.:
Այնուհետև վարչապետն այցել է Հագվու նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ:
Մարամասները՝ https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2025/05/02/Nikol-Pashinyan-visiting-Lori-Marz/
Լուսանկարները՝ այստեղ: