Կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրել աղետի գոտու 229 ընտանիքների համար բնակելի տներ կառուցելու նպատակով
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ շուրջ 3.0 մլրդ դրամ է հատկացվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրի վերջին փուլի համար: Որոշման շահառուներն են Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի հիմնականում գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված, սակայն բնակարանային խնդիրները դեռևս չլուծված մոտ 230 ընտանիքները: Այդ ընտանիքների հիմնական մասի՝ 216 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի նրանց համար բնակելի տների կառուցման, իսկ մնացած ընտանիքներինը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման եղանակով:
Աշխատանքները կազմակերպվելու են մարզպետարանների կողմից, բնակելի տների կառուցման մասով՝ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աջակցությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ 2018 թվականի պետբյուջեով նախատեսված 460.0 մլն. դրամի հաշվին լուծվել է 51 ընտանիքի խնդիր, իսկ ՀՀ 2019 թվականի պետբյուջեով հատկացված շուրջ 1.85 մլրդ դրամի հաշվին ներկայումս լուծման փուլում է գտնվում 288 ընտանիքի բնակարանային խնդիր:
Ծրագիրը Կառավարության գործունեության ծրագրով ամրագրված ժամկետում ավարտելու համար 2018 թվականի համեմատ 2019 թվականին ներդրվել է շուրջ 4 անգամ, իսկ 2020 թվականին՝ 6.5 անգամ ավել ֆինանսական միջոցներ: