
Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Աշխատանքային հանդիպում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Քննարկվել են Երևանի քաղաքաշինական արդի մարտահրավերները և կառուցապատման գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Հարցերին համակողմանի և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն նմանատիպ հանդիպում-քննարկումները պարբերաբար դարձնելու ուղղությամբ:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Մարտուն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Անդրանիկ Սեդոյանը:


