ՀՀ քաղաքաշինության նախարարն ամփոփեց տարին
1. Կառուցվածքային փոփոխություններ
Նոր՝ կառուցապատման ներդրումային վարչության ձևավորում ՀՀ քաղաքաշինության նախարարության կազմում, որի գործառույթների շրջանակում է մարզերի և մայրաքաղաքի համար ներդրումային փաթեթների ստեղծումը (10 փաթեթի պատրաստումն ընթացքում է)՝ ներդրողներին առաջարկել-տրամադրելու համար:
2. Քաղաքաշինական ծրագրեր
ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքերի համալիրը՝ Վազգեն Սարգսյան թիվ 3 հասցեում. Համալիրը շահագործման կհանձնվի 2015 թվականին. Այստեղ կտեղակայվեն ԱԳՆ-ն և այլ գերատեսչություններ:
* Հին Երևան
ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման 3-րդ կետով քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր ապահովել Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի (նախագծի հեղինակ՝ ճարտարապետ Լևոն Վարդանյան) մշակումը: Դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը ի դեմս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր են ստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Աշխատանքները կսկսվեն 2015 թվականին:
* Ախթալա-Ալավերդի՝ միջազգային ծրագրի մշակում՝ Հայաստան-Ֆրանսիա պատմական թաղամասի վերակառուցմամբ՝ այս հատվածը զբոսաշրջային գոտի դարձնելու նպատակով:
* Գյուլագարակ-Վարդաբլուր-Կուրթան–Հոբարձի գյուղերի ծրագիր Գյուլագարակի բժշկաառողջարանային համալիրի բարեկարգման համատեքստում:
* Ջերմուկում` «Արփայի կիրճ»` հանգստի գոտու իրականացման ծրագիր:
* Գորիսում` «Խելացի քաղաք»՝ պիլոտային ծրագրի իրականացում` միջազգային չափանիշներին և ազգային ճարտարապետական դպրոցի ավանդույթներին համահունչ` քաղաքային միջավայրի զարգացման ընթացքում պատմականորեն ձևավորված կառուցապատման պահպանման սկզբունքների կիրառմամբ:
* Արմավիրի մարզում` Մուսա լեռան հուշահամալիրի բարեկարգման ծրագիր:
* Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի ամբողջացման ծրագիր:
3. Քաղաքաշինական նախաձեռնություններ, մրցույթներ, ցուցահանդեսներ
• 2014 թվականի հոկտեմբերի 6-ին առաջին անգամ Հայաստանում պետական մակարդակով նշվեց ճարտարապետի միջազգային օրը՝ հետայսու այն ամրագրելով որպես ճարտարապետի մասնագիտական տոն:
• Երևանյան ճարտարապետական Բիենալե-2014 համահայկական մրցույթ-ցուցահանդեսի իրականացում՝ 12 երկիր ներկայացնող 160 ճարտարապետների մասնակցությամբ:
• Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» խորագիրը կրող երիտասարդական միջազգային գիտաժողովի՝ կազմակերպում՝ գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ:
• Սերունդների երկխոսություն համաժողով՝ քաղաքաշինության նախարարություն-ՀՃՇԱՀ-Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (Ծաղկաձոր):
• «Հայկական տուն» ճարտարապետական բաց մրցույթի 1-ին փուլի իրականացում. Մրցույթի շրջանակում հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին և տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ նախագծերի ներկայացումը շարունակական պիտի լինի: Այս կերպ քաղաքաշինության նախարարությունը նախագծերի տասնյակ տարբերակներ կունենա, այդ թվում նաև՝ աշխատանքային ամբողջական նախագծեր, որոնք անվճար հիմունքներով կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին:
• ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշակել և կիրառության մեջ է դրել բնակելի տների նախագծերի, բնակելի տների կառուցապատման էներգաարդյունավետ նախագծերի և փոքր ու միջին ձեռնարկությունների ենթակառուցվածքների օբյեկտների նախագծերի կատալոգները: Այդ կատալոգներից յուրաքանչյուրում ներառված են մշակված և փորձաքննություն անցած նախագծեր:
• Բնակելի տների կատալոգը իր մեջ մերառում է 41 տան և օժանդակ շինությունների նախագծեր:
• Էներգաարդյունավետ նախագծերի կատալոգը մշակվել է UNDP-ի հետ համատեղ: Այս նախագծերը ենթադրում են էներգաարդյունավետ շինանյութի օգտագործում:
• ՓՄՁ օբյեկտների նախագծերի կատալոգը դիտարկվել է գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից: Այն իր մեջ ներառում է ամենամեծ պահանջարկն ունեցող օբյեկտների նախագծեր:
Այս նախագծերի ընտրությամբ կառուցապատողը կատարում է ժամանակի և ֆինանասական միջոցների խնայողություն, իսկ ՏԻՄ մարմիներից 3-օրյա ժամկետում ստանում է շինարարության թույլտվություն:
Կարեն Դեմիրճյանի հիշատակին նվիրված «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացում
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արմեն Զարյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գծագրեր և նախագծեր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացում
Իրացման տարածքների բնակիչների բնակապահովման խնդիրներ
Կոնդ
Կոնդ թաղամասի վերակառուցման համատեքստում դեռ 2007 թ. պետական գերակա շահ ճանաչվելու հետևանքով անօթևան մնացած 100-ից ավելի ընտանիքների բնակապահովման հարցի վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների ընդունում (2014 թվական նոյեմբեր-դեկտեմբեր):
33-րդ թաղամաս
Ֆիրդուսի թաղամասի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման տարբերակների ընթացիկ փուլ՝ թաղամասի կառուցապատման նախագծի լրամշակման համատեքստում:
Օրենսդրական նոր նախաձեռնություններ
1.«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը` ՀՀ ճարտարապետների միության հետ համատեղ: Այս օրենքով կկարգավորվեն ինչպես մասնագիտական էթիկայի հարցերը, այնպես էլ՝ ճարտարապետ-կառուցապատող հարաբերությունները:
2. «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, որի կարևոր նպատակներից է «Փոքր կենտրոնի» գերուրբանիզացման միտումների կանխարգելումը` քաղաքաշինական, հողօգտագործման, ինչպես նաև ֆինանսական/տնտեսական լծակների կիրառմամբ այնպիսի պայմանների սահմանման միջոցով, որոնք թույլ կտան կառուցապատողների ներդրումային նախաձեռնություններն ուղղել դեպի Երևանի այլ տարածքներ: Այս օրենքի շրջանակում ներառվել է նաև կենտրոնի կիսակառույցների և մանսարդների հարցը:
3. Մշակվել և շահագրգիռ մարմիններին է ներկայացվել «ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Առաջարկվող լրացումները կհստակեցնեն շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ընդհանուր օգտագործման տարածքների զբաղեցման իրավական կարգավիճակը, ինչպես նաև` կառուցապատողի և համայնքի ղեկավարի միջև ծագած հարաբերությունները, միաժամանակ` խթանելով շինարարության ժամկետների պահպանումը:
4. Մշակվել և արդեն իսկ ընդունվել է բնակապահովման բնագավառի խնդիրների կարգավորմանն ուղղված մի շարք իրավական ակտերի նախագծեր` «ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցներով վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման և հատկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Այս համատեքստում ՝ «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ է մշակվել:
5. Մշակվել է «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: 2014 թվականի օգոստոս 7-ի թիվ 821-Ն որոշմամբ ՀՀ կառավարության ընդունել է որոշում, որը կարգավորում է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու գործընթացը:
Քաղաքաշինության նախարարության շարունակական ծրագրային գործունեություն
Աղետի գոտի. բնակապահովման ծրագիր
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ պետական պարտավորությունները ձևավորվել են ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգով:
ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ծրագրի շահառու են ճանաչվել 5335 ընտանիքներ:
Շահառու ճանաչված 5335 ընտանիքներից՝
• 382 ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվել է ֆինանսական աջակցության հատկացմամբ, որոնցից՝
- 61 ընտանիքի 2008-2009թթ. տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ բնակարանների գնման վկայագրերի միջոցով,
- 321 ընտանիքի (գյուղական բնակավայրերում մեկ սենյակի շահառու ճանաչված) 2012-2013թթ. տրամադրվել է ուղղակի ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուրին 3.0 մլն.դրամի չափով,
• 3730 ընտանիքների բնակարանային խնդիր լուծվել է 2009-2014թթ. բնակարանների (բնակելի տների) հատկացմամբ:
• 154 ընտանիքների համար կառուցվող բնակարանների (բնակելի տների) շինարարական աշխատանքներ գտնվում են ընթացքում և կավարտվեն 2015թ.:
Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա 1069 ընտանիքների բնակարանային խնդիր, որը նախատեսվում է լուծել՝ հիմնականում ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
Ընդ որում, ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշմամբ Գյումրի քաղաքի մոտ 215 ընտանիքների խնդիրները բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) տրամադրմամբ լուծելու համար արդեն իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանին է հատկացվել 1.5 մլրդ դրամ, իսկ մնացած 854 ընտանիքների խնդիրը նախատեսվում է լուծել 2015-2016 թթ. (որոնցից՝ ք. Գյումրի-229-ը՝ 2015 թվականի 2-րդ կիսամյակում):
Ի դեպ, այսօրվա դրությամբ ԲԳՎ ստանալու համար դիմում են ներկայացրել 156 շահառու քաղաքացիներ:
Շինարարության ոլորտ
Կրթամշակութային և մարզական օբյեկտներ
Շինարարության ոլորտում 2015 թվականի ընթացքում կարևորվելու է կրթական, մարզական, մշակութային և առողջապահական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների շարունակականությունը, ինչը կնպաստի նշված ոլորտների վերազինմանը և անհրաժեշտ ծառայությունների մատուցման մակարդակի էական բարձրացմանը:
Շինարարության ոլորտին նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեից հատկացումների սահմանափակ լինելը, քաղաքաշինական օբյեկտների գերակշիռ մասի ֆիզիկապես և բարոյապես մաշվածության բարձր աստիճանը և ոլորտային այլ բազմաբնույթ խնդիրները տարիներ շարունակ խոչընդոտել են հիմախնդիրների լիարժեք իրագործման գործընթացին:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը որդեգրել է բյուջեի ձևավորման նոր ռազմավարական մոտեցումներ` կարևորելով շինարարության ընթացքի և տևողության վրա իրավական ակտերով սահմանված ժամկետների կիրառումը և երկար տարիներ շարունակական բնույթ կրող օբյեկտները ավարտին հասցնելը: Մշակված նոր ռազմավարության ներքո գոյություն ունեցող շինօբյեկտներում հիմնանորոգման խնդիրները այսուհետ փոխարինվելու են ավելի ծախսատար ու մեծածավալ, սակայն առավել հուսալի միջոցառումներով: ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ուսումնասիրել է վերջին տարիներին պետական բյուջեով իրականացված շինարարական ծրագրերի մոտեցումներն ու քաղաքականությունը և նախագծում հնարավորինս պակասեցնել նոր օբյեկտների քանակը, փոխարենը լուծելով երկար տարիներ ձգձգվող շարունակական աշխատանքները ավարտին հասցնելու խնդիրը:
Իրականացվել են ՀՀ մարզերում խորհրդային տարիներից առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց և չշահագործվող շենքերի ու շինությունների հաշվառման աշխատանքներ: Արդյունքում` ՀՀ կառավարություն կներկայացվեն յուրաքանչյուր մարզում անավարտ օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակահարմարության վերաբերյալ հստակ առաջարկներ: Ակնկալվում է նշված գերակա խնդրի շրջանակներում առաջիկա երկու տարվա ընթացքում յուրաքանչյուր մարզում ունենալ սոցիալական բնակարանային ֆոնդ` մարզի տարբեր սոցիալական խմբերի շահառուներին տրամադրելու համար:
* Հաշվետու շրջանում իրականացվել է նաև դեռևս 2013 թ. սկսված առաջնահերթ 8 շինարարական նորմերի մշակման գործընթացը: Այդ շրջանակում են՝
• ՀՀ շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծումը և համալրումը (շենքերի անձնագրավորում, տեղեկատվական և կոնստրուկտիվ բնութագրերի վերաբերյալ անձնագրային տվյալների հավաքագրումը և մուտքագրումը համակարգչային ծրագիր):
• «Շինարարությունում միջպետական նորմատիվային փաստաթղթերի համակարգի ընդհանուր սկզբունքների մասին» ԱՊՀ մասնակից պետությունների համաձայնագրի նախագծի վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության նախարարության կարծիքն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ կառավարություն (քննարկման փուլ):
Այցելություններ՝ ՀՀ մարզեր և ԼՂՀ
Հաշվետու շրջանում կատարվել են մի շարք մարզային այցելություններ`
*Շիրակի մարզ, Գյումրի, որտեղ ՀՀ քաղաքաշինության նախարարի, ոլորտի այլ պատասխանատուների անմիջական մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ աղետի գոտու անօթևանների բնակարանային խնդրի լուծման վերաբերյալ:
*Տավուշի մարզ, Դիլիջան` իրականացվող քաղաքաշինական ծրագրերը և կառուցապատման առաջարկները տեղում դիտարկելու և քննարկելու նպատակով: Այս համատեքստում կարևորվում է Դիլիջանի տարածքային զարգացման և քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման խնդիրը:
*Վայոց ձորի մարզ, Ջերմուկ` իրականացվող քաղաքաշինական զարգացման ծրագրերի ընթացքն ու կառուցապատման նոր առաջարկները (մասնավորաբար` ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվող` Արփայի կիրճը որպես հանգստի գոտի վերակառուցելու ծրագիրը) դիտարկելու նպատակով:
*ՀՀ Սյունիքի մարզի Գորիս՝ քաղաքաշինական հիմնախնդիրների, կառուցապատման ու բարեկարգման, ինչպես նաև Գորիսի պատմական կենտրոնի վերակառուցման (արտաքին ճակատների հարդարում, մանր ճարտարապետական դետալների վերստեղծում),Գորիս գյուղի պատմական արգելոցի բարեկարգման և տուրիզմի զարգացմանը նպաստող պատմական միջավայրի վերստեղծմանն ուղղված հարցեր քննարկելու ։ Անդրադարձ ՄԱԿ-ի <<Խելացի քաղաքներ, կանաչ ճարտարապետություն>> ծրագրին:
*Այցելություն ՀՀ Լոռու մարզ՝ Ալավերդի և Ախթալա և Սպիտակ քաղաքներ՝ տեղում քննարկելու աղետի գոտում կատարված-կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև՝ Լոռու մարզում իրականացվելիք ներդրումային-քաղաքաշինական ծրագրերը:
ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակության այցը ԼՂՀ
Նոյեմբերի 4-5-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով նախարարության պատվիրակությունը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ այցելել է Արցախի Հանրապետություն` քննարկելու քաղաքաշինական խնդիրներ, այդ թվում, ինչպես Ստեփանակերտի գլխավոր հատակագծի արդիականացման հարցը, այնպես էլ՝
Արցախում մի շարք քաղաքաշինական ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շրջանակային համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ, որն իր մեջ կներառի քաղաքաշինական պլանավորման, տարածքների հատակագծման փաստաթղթերի, գոտևորման նախագծերի իրականացման հարցում լուրջ աջակցություն տրամադրել Արցախի հանրապետությանը՝ Հայաստան-Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի մշակման սկիզբը դնելով:
Այց ՌԴ Մոսկվա քաղաք
Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացած Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի (նոյեմբերի 24-25) շրջանակում աշխատանքաքյին հանդիպում է ունեցել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության շինարարության եւ բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարար Միխայիլ Մենի հետ, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ շինարարության բնագավառում լիցենզիաների փոխադարձ ճանաչման, տեխնիկական նորմավորման եւ այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն երկու նախարարությունների միջեւ համագործակցության ուղիների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր:
Հ/Կ-ների հետ համագործակցություն
Հ/Կ-ների և ԶԼՄ-ների կողմից բարձրացված թեմաներին արձագանքելով ՀՀ քաղաքաշինության նախարարի հանձնարարությամբ գործընթաց է սկսվել հանրապետությունում գործող մշակութային օբյեկտները` հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելուն: Այս համատեքստում սեղմ ժամկետում ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ տարածքում գործող մշակութային օջախներում :Տվյալների հավաքագրումից հետո դրանք համադրվել են խնդրով զբաղվող Հ/Կ-ների ունեցած տվյալների հետ:
Հասարակության բոլոր անդամների համար մատչելի միջավայր ձեւավորելու և հարցին հիմնարար լուծում տալու նպատակով քաղաքաշինության նախարարություն-Հ/Կ-ներ համագործակցությամբ համատեղ ծրագիր է մշակվում:
Սերտ համագործակցություն է սկսվել մասնագիտական Հ/Կ-ների՝ Հայաստանի ճարտարապետների միության, Հայաստանի շինարարների միության հետ:
Արտաքին կապեր, մասնակցություն` միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվող և իրականացվելիք ծրագրերին, մասնագիտական խորհրդատվություն
*2014 թվականի հոկտեմբերի 13-ին և 14-ին ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ Հաբիթաթի աջակցությամբ Երևանում «Քաղաքների պլանավորման, կայուն բնակարանային տնտեսության և աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» խորագրով համաժողովի կազմակերպում` շուրջ 60 մասնակիցների ներգրավմամբ, այնուհետև համաժողովի մասնակիցների հետ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Խելացի քաղաք» ծրագրի իրականացմանը նվիրված քննարկումների անցկացում, «Խելացի քաղաքային լուծումներ անցումային և զարգացող եկրների համար (Smart city)» նախագծի ծրագրային առաջարկի մշակում:
*Հայաստան-ՄԱԿ համագործակցություն` «Հետ-Ռիո+20»` համաշխարհային գործընթացի շրջանակում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին` կայուն քաղաքներ-կանաչ ճարտարապետության զարգացում հիմնական սկզբունքների կիրառմամբ:
ԵԽ-ի հետ համագործակցության շրջանակներում` Լանդշաֆտային կոնվենցիա, տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների կոնֆերանս (CEMAT, UNEC և այլն) հանդիպումների, սեմինարների և պիլոտային ծրագրերի իրականացում:
* Համագործակցություն Գերմանական KFW բանկի «Վերականգնման վարկերի բանկ»-երի փորձագիտական խումբ-դպրոցական շենքերի էներգախնայողություն-վերանորոգում ծրագրի շրջանակում:
*Մասնակցություն Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների 16-րդ կոնֆերանսին (CEMAT) և Ավագ պաշտոնյաների կոմիտեի (CEMAT-CSO) 97-րդ նիստին: Հունաստանի Նաֆպլիոն քաղաք: Թեման` հանրային մասնակցությունը տարածական պլանավորման ոլորտում:
*Հաբիթաթ 3-րդ ազգային զեկույց-2016, Նյու-Յորք: Մինչ այդ` ս/թ հունիս ամսին` Մինսկում այս թեմայով սեմինար-խորհրդատվություն:
ՀՀ ազգային զեկույցի նախապատրաստական աշխատանքներ:
*ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի և Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարութան հետ համատեղ իրականացվող «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի համակարգման աշխատանքներ: